ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Մեղադրվում են» դասախոսները

«Մեղադրվում են» դասախոսները
09.11.2012 | 13:43

Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողների դժգոհությունները նոր տնօրենությունից:

ՈՒսանողների բողոք-ակցիաները կասեցնելու փորձեր են արվում` հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով: «Մեղադրվում են» նաև դասախոսները` իբրև ակցիայի կազմակերպիչներ:
«Մեր լավագույն դասախոսներից մեկին նկատողություն են տվել: Այժմ դրված է նրա հեռացման հարցը, միանգամայն անհիմն պատճառաբանություններով»,- մեզ հետ զրույցում ասացին գեղարվեստի քոլեջի ուսանողները:- Այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ մանկավարժներն իրենց կամքով դիմում տան և ազատվեն աշխատանքից»:
ՈՒսանողների խոսքով` բոլորովին վերջերս դասախոսներից մեկը պարզապես լացելով է հեռացել քոլեջից: Նրան փոխարինել է տնօրենի պաշտոնակատարի ծանոթը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ